Ադրբեջանցիները թույլ չեն տվել ռուս խաղաղապահներին Լաչինի միջանցքով բեռներ անցկացնել 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

,

Ադրբեջանցի «բնապահպանները», որոնց Բաքվի իշխանությունները քշել է Լաչինի միջանցք Արցախում հումանիտար աղետ ստեղծելու համար, հրաժարվել են թույլ տալ ռուս խաղաղապահներին անցկացնել մեքենաներ այդ հատվածում։

Այս մասին տեսանյութեր են տարածում ադրբեջանական տելեգրամ-ալիքները, որոնք անթաքույց հպարտությամբ «գլուխ են գովում», թե ինչպես են իրենց աղավնիասպան հայրենակիցները պատ կազմում, որպեսզի ռուսական մեքենաները չանցնեն։

--00--ԱՀ