ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի մասնակցությամբ։
Քննարկվել են Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի զարգացմանն ուղղված հաջորդ տարվա ծրագրերը։ Շիրակի մարզպետի կողմից առաջարկ է արվել համատեղ աշխատանքով կյանքի կոչել Գյումրու պատկերասրահի և համերգասրահի ծրագիրը։
--00—ԼՄ