Ոչ մի լալահառաչ-հայրենասիրական կոնտենտ՝ որ այդքա՜ն չի սազում փոքրիկ երեխաներին․ Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

321456516_1202882550436900_5535667527510405889_n

Այսօր «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում էինք՝ երեխաների ամանորյա միջոցառումն էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

«Գեւորգը անմահացել է 44-օրյա պատերազմում։ 

Ինչպես փոխանցեց մայրը՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը,  իր որդին՝ իր միակ զավակը, կամավոր է միացել հայրենիքի պաշտպանությանը։ 

Տիկին Նաիրայի խնդրանքով այսօր երեխաները պատրաստել էին բացառապես մանկական երգեր, հեքիաթներից, մուլտֆիլմերից հատվածներ, կերպարներ, պարեր։ Ոչ մի լալահառաչ-հայրենասիրական կոնտենտ՝ որ այդքա՜ն չի սազում փոքրիկ երեխաներին։  

Եւ այն, որ այս մայրը մատաղ սերնդին չստիպեց իրենց՝ դեռ ամբողջությամբ չձեւավորված լեզվով երգել հայրենիքի հանդեպ հեռավոր-անհույս սիրո, հայրենիքի համար մեռնելու, ողբալու, ասկյարներից չվախենալու, վրեժի ու բազմաթիվ այլ՝ դարերից եկած ձախողումների մասին, բոլորովին չի նշանակում,  թե նա չի սիրում իր հայրենիքը։

Այդ նույն մայրը միջոցառումից հետո մեծահասակների հետ մենակ մնալով հետեւալ բառերն արտասանեց.

-Ինձ համար հայրենիքն ու պետությունը նույնն են, ես հեռվի’ց չեմ սիրում իմ հայրենիքը։

Առանց հայրենիք հնարավոր չէ ապրել։ Եթե ես այսօր ապրում եմ, ուրեմն առանց զավակ հնարավոր է ապրել, բայց առանց հայրենիք՝ հնարավոր  չէ’ ապրել։ Մենք պետք է կառուցե’նք իմ Գեւորգի երազած պետությունը, եւ ես ոչ թե պետք է ապրեմ այդ պետության մեջ, այլ ես պետք է դեռ աշխատե’մ այդ պետության մեջ»։

--00—ՅՄ