Մարդն ինչպե՞ս կարող է այդ աստիճան խելքը գցել․ Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

photo_2022_12_22_15_07_05

Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի Բուրդուր քաղաքի Յեշիլովա հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես է եկել մի շարք հայտարարություններով։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նա անդրադարձել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձին ու գործին։

«Ախր, խելք կա, տրամաբանություն կա։ Մարդն ինչպե՞ս կարող է այդ աստիճան խելքը գցել։ Ինչպե՞ս կարող է մարդն այդքան կախված լինել իր աթոռից։ Աթոռը մարդուն բան չի տալիս։ Եղբա՛յր իմ, աթոռին  արժեքավորում է դրա վրա նստած մարդը։ Աթոռն առանձին է, անիծվի՛ այդպիսի աթոռը»,- ասել է ընդդիմադիր կուսակցապետը։

Խոսելով Էրդողանի պառակտիչ քաղաքականության մասին՝ Քըլըչդարօղլուն շեշտել է, որ անհանդուրժողականությամբ և չարությամբ երկիր չեն կառավարում, այն կառավարում են արդարությամբ միայն։

--00—ՅՄ