«Կմաղթեի նրանց միայն մի բան․․․»․ Զախարովան արցախցի կանանց Մարտի 8-ի առթիվ մաղթանք է հղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ Կանանց միջազգային տոնին ընդառաջ լրագրողի խնդրանքով դիմել է ԼՂ կանանց․

«Ի՞նչ կմաղթեի նրանց: Միայն մի բան՝ խաղաղության շուտափույթ հաստատում»,- ասել է Մարիա Զախարովան:

Ճեպազրույցի ժամանակ Զախարովան մեկնաբանել է նաև այն հարցը, թե  նախապայմաններ անհրաժե՞շտ են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար։ Ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել: