Դրա կարիքն իսկապես մեծ էր․ Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատին հանձնվել է «Ուրալ-5557» հրշեջ ավտոբաք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

322148011_568477387971600_5133552020674205574_n

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Գերատեսչության ղեկավարը շրջել է ստորաբաժանման տարածքով, զրուցել անձնակազմի հետ և ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին:

Նախարար Փամբուխչյանը դրամական պարգև և պատվոգիր է շնորհել վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ Գրետա Վարդանյանին՝ 2022 թվականին պարափաուերլիֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու և հաղթող ճանաչվելու համար:

ԱԻ նախարարը նշել է, որ իր ղեկավարած կառույցն ու անձամբ ինքը խրախուսում են փրկարար ծառայողների ներգրավվածությունը տարբեր մարզաձևերում և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն։ 

Այնուհետև նախարար Փամբուխչյանն այցելել է Աշոցք, նրան դիմավորել են համայնքապետ Կարեն Մանուկյանը և ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատին հանձնվել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ ավտոբաք:

«Հրշեջ-փրկարարական այս ավտոմեքենան նախատեսված է դժվարանցանելի տեղանքներում աշխատանքների իրականացման համար: Այն զգալի կհեշտացնի ՀՓՋ անձնակազմի բեռը»,-ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Իր հերթին, Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանը ևս կարևորել է նման տեխնիկայով համայնքի ՀՓՋ-ի համալրումը և նշել, որ հրշեջ ավտոբաքի կարիքն իսկապես մեծ էր:

--00—ՅՄ