Էդուարդ Սպերցյանը՝ 2022-ի լավագույն ֆուտբոլիստ. ՀՖՖ-ն ամփոփել է քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

սպերցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

Հավաքելով 76 միավոր՝ 2022 թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Երկրորդ հորիզոնականում է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (74 միավոր)։

20 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

--00—ԼՄ