Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին զգուշանալ Թուրքիա մեկնելիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 7, 24News

al.thumb-770x510

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Ադեբարը մեկնաբանել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հնչեցրած սպառնալիքը, թե թուրք իրավապահները սկսելու են «զբաղվել» Գերմանիայի այն քաղաքացիներով, որոնք այդ երկրում մասնակցում են հաջակցություն «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման կազմակերպված երթերին կամ այլ միջոցառումների:

Ադեբարը շեշտել է, որ Գերմանիայի քաղաքացիները պետք է հաշվի առնեն այս ամենը Թուրքիա ճամփորդություններ ծրագրելիս:

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Սոյլուն նշել էր, թե ծնունդով Թուրքիայից Գերմանիայի հազարավոր քաղաքացիներ, որոնք Գերմանիայում մասնակցում են ՔԱԿ-ի հավաքներին, կձերբակալվեն հենց Թուրքիա ժամանելուն պես՝ օդանավակայաններում:

«Այն մարդիկ, որոնք Գերմանիայում ՔԱԿ-ի հավաքներին են մասնակցում, հետո գալիս Անթալիայում, Բոդրումում, Մուղլայում հանգիստն են վայելում, այ նրանց համար արդեն քայլեր ենք ձեռնարկում: Այլևս այդքան հեշտ չի լինելու դրսում դավաճանություն անելուց հետո գալ Թուրքիա, զվարճանալ», - ասել է թուրք նախարարը:

Ի պատասխան դրա Գերմանիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենց վերաբերմունքը ՔԱԿ-ի հանդեպ հստակ է, սակայն մադկանց խոսքի ազատության արտահայտմանը չխոչընդոտելը կարևոր արժեք է գերմանական հասարակության համար:

Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Ադեբարը հիշեցրել է քաղաքացիներին, որ Թուրքիա մեկնելու դեպքում իրենք կարող են բախվել անհիմն ու կամայական ձերբակալությունների ու ու իրենց հանդեպ իրավախախտումների: