Նիդերլանդների ԱԳ նախարարը ՀՀ-ի օկուպացված տարածքների վերաբերյալ նամակ է հղել խորհրդարանականներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1100629

Նիդերլանդների խորհրդարանականներին ի պատասխան՝ երկրի ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան Հայաստանում Նիդերլանդների դեսպանի զեկույցի հիման վրա նամակ է հղել Ներկայացուցիչների պալատ՝  Ադրբեջանի ագրեսիայից տուժած Հայաստանի տարածքների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում նշվում է, որ 2021 թվականի մայիսի 12-ից մինչ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտերը միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանը բռնազավթվել է (occupied) 40 քառ. կմ, իսկ սեպտեմբերի 13-ի իրադարձությունների հետևանքով՝ ևս (մոտավորապես) 60 քառ. կմ տարածք: 

Նա նշում է նաև, որ Նիդերլանդները սատարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի պահանջը, որտեղ վերջինս կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը մինչ սեպտեմբերի 12-ն առկա սահմաններ։  

Նախարարն իր նամակում անդրադառնում է ԵՄ առաքելության հնարավոր ընդլայնման կամ անկախ առաքելություն ստեղծելու հարցին՝ ընդգծելով, որ Նիդերլանդները դրական դիրքորոշում ունի Հայաստանում առաքելության հետագա տեղակայմանը՝ պարզաբանելով, որ այժմ ԵՄ-ի շրջանակներում բանակցություններ են ընթանում առաքելության ապագայի շուրջ, իսկ այս պահին ուղարկված դիտորդները Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության  (EUMM Georgia) կազմից են:

--00—ՅՄ