ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա լարվածությունը գնալով խորանում է․ պատճառը F-35-երն են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Screenshot 2022-12-27 153847

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում վերջին ամիսներին առկա լարվածությունը գնալով խորանում է։ Բանն այն է, որ Թուրքիան իր զինանոցը համալրելու նպատակով ԱՄՆ-ից ցանկանում է գնել «F-35» կործանիչներ, սակայն ԱՄՆ-ն անընդհատ ձգձգում է դրանց փոխանցումը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Օրերս Անկարան հայտարարել էր, որ նախագծի համար թուրքական կողմը վճարել է 1․4 մլրդ դոլար և հիմա ցանկանում է ետ ստանալ այդ գումարը, իսկ թուրքական ընկերություններին պատճառված վնասը պետք է փոխհատուցվի։

2021-ի սեպտեմբերից հետո ԱՄՆ-ի հետ 40 միավոր «F-16 Viper»  և 79 միավոր «F-16» մոդեռնիզացված տարբերակներով կործանիչների գնման աշխատանքները ևս շարունակվում են։

Ավելի վաղ Պենտագոնից հայտարարել էին, որ ռուսական արտադրության «S-400» հակաօդային պաշտպանության համակարգի և ամերիկյան արտադրության «F-35» կործանիչների գնումը նույն երկրի, այսինքն Թուրքիայի կողմից առաջացնում է գործընկերային հարաբերությունների և վստահության թուլացում։ Սակայն Անկարան նշում է, թե սեփական երկրի օդային սահմաններն է պաշտպանում։

Ամիսներ առաջ Ուզբեկստան կատարած այցից հետո Էրդողանը խոսել էր «F-35» կործանիչների մասին և ասել, որ իրենք իրենցից պահանջվող քայլերն արել են, բայց փոխադարձաբար այդ ամենը չեն տեսել ԱՄՆ-ի կողմից։

--00—ՅՄ