Արտառոց դեպք՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական բաժիններից մեկում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

,
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր.օր-ի 254 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային քննչական բաժիններից մեկի ավագ քննիչ Ս. Պ-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ավագ քննիչը գաղտնի հափշտակել է քրեական վարույթով կատարված խուզարկությամբ իր կողմից հայտնաբերված և առգրավված, քաղաքացու Samsung A10 տեսակի բջջային հեռախոսը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավագ քննիչը, մինչ այդ, աշխատել է Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային քննչական բաժիններից մեկում՝ որպես պետ և նա, ըստ տեղեկությունների, ձերբակալված է։

--00--ԱՀ