Աշխարհի առաջնությունից՝ Օլիմպիական խաղեր․ Ինչպիսին էր 2022-ը համաշխարհային սպորտի համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

IMG_20220526_021738

Սպորտի սիրահարները 2022 թվականին էմոցիոնալ առումով լեցուն տարի ունեցան շնորհիվ մի շարք մարզական իրադարձությունների։ Այսպիսով, առաջարկում ենք վերհիշել՝ ինչով առանձնացավ անցնող տարին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ընդունեց բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, իսկ այն լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան խորհրդանշական նվերներ հանձնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի տղաների համար ևս սա կարևոր ու աննախադեպ իրադարձություն էր: 7 օր մարզահամերգային համալիրը ֆանտաստիկ աջակցություն էր ցուցաբերում հայ բռնցքամարտիկներին՝ նրանց մղելով ավելի մեծ հաջողությունների:

Պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը․ «Ռոման», որտեղ այն ժամանակ հանդես էր գալիս Հենրիխ Մխիթարյանը, նվազագույն հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»՝ դառնալով մրցաշարի առաջին չեմպիոնը։

Հայ ֆուտբոլիստը, որը խաղի ընթացքում վնասվածք էր ստացել ու փոխարինվել, հաղթանակից հետո եռագույնով տոնեց այն։

Ավելին՝ այստեղ։

--00—ՅՄ