Եթե 2020թ․-ի դեկտեմբերին Փաշինյանը վռնդվեր իշխանությունից, ապա այսօր Լաչինի միջանցքը փակ չէր լինի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

52512367_0_0_1080_608_1920x0_80_0_0_29d60a6f8d916f4ab14f5c8d3c3efa62

2020 թվականի դեկտեմբերին, առանց որևէ գրավոր համաձայնագրի, որևէ փաստաթղթի, խախտելով անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանի բանավոր համաձայնությամբ սրանք հայտնվեցին ՀՀ Սյունիքի մարզում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի եզրին, հետո ճանապարհի վրա, հետո տեղադրեցին անցակետեր ու մեր երկրի տարածքում արգելեցին մեզ երթեւեկել մեր երկրի ճանապարհներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը․

«Եթե այդ օրը Նիկոլ Փաշինյանը վռնդվեր իշխանությունից, ապա այսօր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակ չէր լինի։

Եթե այդ չարիքը մնաց իշխանության ղեկին, այս օրվան դեռ մենք երանի ենք տալու»։

--00—ՅՄ