Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին Արցախի առողջապահական համակարգն աշխատելու է ուժգնացված ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

5f938fdb-28de-4fdc-9a17-ddc8eb50c2a7.jpg

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին համակարգը աշխատելու է ուժգնացված ռեժիմով:

ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանի հրամանով նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատությունների ղեկավարներին հանաձնարարվել է ուժգնացնել հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ։

Գործելու է «Թեժ գիծ» ծառայությունը՝ 30 03 կարճ համարով, որը անվճար է բնակչության զանգերին պատասխանելու համար:

--00—ԶՀ