Երևանում բախվել են մոպեդն ու ԱՁ տնօրենի Renault-ը, մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

moped1

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Նուբարաշեն փողոցի 23/10 հասցեի դիմացի ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 30-ամյա Դավիթ Ս-ի վարած Renault մակնիշի ավտոմեքենան և Գյումրիի բնակիչ՝ 36-ամյա Հակոբ Թ-ի վարած առանց համարանիշի մոպեդը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Ս. Հրաչյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

--00—ՅՄ