Ասադը Պուտինին ուղղված ամանորյա շնորհավորանքում հիշեցրել է ՌԴ-ի ցուցաբերած աջակցությունը Սիրիային

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Assad Poutine 10

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր ամանորյա շնորհավորանքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մաղթել է հաջողություն, շարունակական զարգացում և բարգավաճում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով սիրիական SANA գործակալությունը։

«Ամանորի կապակցությամբ Նախագահ Բաշար Ասադը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխանակվել են շնորհավորական հեռագրերով: Նախագահ Ասադը մաղթել է, որ այս տարին հաջողություն, շարունակական զարգացում և բարգավաճում բերի Ռուսաստանի Դաշնությանը»,-ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Ասադը կարծիք է հայտնել, որ այն մեծ աջակցությունը, որը Ռուսաստանը ցուցաբերել է Սիրիայի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում, արտացոլում է այն սկզբունքներն ու արժեքները, որին տիրապետում է Ռուսաստանի Դաշնությանը։

--00—ՅՄ