«Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

12b93ac4136406fc92bda7437a0def0f

Դեկտեմբերի 30-ին, ժամը 20:01-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին, մարվել` 20:34-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Շ. Խ.) սրահը և բեռնախցիկը։

--00—ՅՄ