ՀՀ վարչապետն ու նախագահն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ hանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն:  

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

--00—ԶՀ