Գորիսի հյուրանոցներում գտնվող Արցախի բնակիչներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

․

Լաչինի միջանցքի փակման հետևանքով Գորիսի հյուրանոցներում գտնվող Արցախի բնակիչներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:

Նա հետաքրքրվել է մինչ օրս հասցեագրված նրանց կարիքների լուծման ընթացքով:

Փոխնախարարը նաև այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, հանդիպում ունեցել բուժանձնակազմի հետ, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր:

--00--ԱՀ