Opel-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտում. ամուսիններն ու նրանց 3 անչափահաս երեխաները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Capture

Այսօր` հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 16։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, նոր կառուցվող հյուսիս-հարավ ճանապարհի բետոնապատ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 100 մետր կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով վարորդն ու նրա 4 ուղևորները տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները վարորդի կինն է և նրանց երեք անչափահաս երեխաները, որոնց կյանքին, շնորհիվ  Թալինի հիվանդանոցի բժիշկների, վտանգ չի սպառնում։

--00—ՅՄ