Մեդվեդևը ցիտել է Օրուելին՝ ի պատասխան Ստոլտենբերգի հայտարարությունների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Medvedev

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը` ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այն խոսքերին, որ Ուկրաինային զենքի մատակարարումը խաղաղության ճանապարհն է, մեջբերել է բրիտանացի գրող Ջորջ Օրուելի «1984» վեպը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Ուկրաինային զենքի մատակարարումը մոտեցնում է զինված հակամարտության ավարտը և հանդիսանում է խաղաղության ճանապարհ։

«Ըստ Ստոլտենբերգի, զենքն իրականում խաղաղության ճանապարհն է: Իրոք, «անցյալը ջնջված է, իսկ ինչը ջնջել են՝ մոռացված է, սուտը դարձել է ճշմարտություն», Ջորջ Օրուել, 1984»,- գրել է Մեդվեդևը Twitter-ում։

--00—ՅՄ