Անթույլատրելի է և երեխաների հիմնարար իրավունքների խախտում․ նախարարը՝ Արցախում դասերի կասեցման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

e4879dbda2f047c1dd37feb132fdccf7_M

Հունվարի 9-ից պետք է վերսկսվեր դպրոցների և մանկապարտեզների բնականոն աշխատանքը։ Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Սա անթույլատրելի է և տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը՝ այս խախտումների մասին փաստերը համապատասխան միջազգային ատյաններին ներկայացնելու համար։ Միաժամանակ ձմեռային արձակուրդի ավարտից հետո՝ հունվարի 9-ից ապահովված կլինեն Հայաստանում գտնվող արցախցի երեխաների կրթության հնարավորությունները»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի որոշ ուսումնական հաստատությունների աշխատանքը ժամանակավորապես կկասեցվի։

--00—ՅՄ