Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ իրականացված ակցիայի ընթացքում 65 մարդ է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Capture

Այսօր Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի հարակից տարածքում «Ազգային ժողովրդական բևեռ» արմատական կազմակերպությունը հակառուսական ակցիա էր իրականացնում:

Համաձայն նշված կազմակերպության նախապես արված հայտարարության՝ պատճառը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն է։

Ակցիային գյումրեցիները չեն մասնակցում, քանի որ նրանք չեն աջակցում հիշատակված ակցիայի անցակցմանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը 24News-ին տեղեկացրեց, որ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հարակից տարածքից այս պահի դրությամբ 65 մարդ է բերման ենթարկվել:

«Ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար»,-հավելեց Գաբրիելյանը:

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ