Երևանի կենդանաբանական այգում գարնանը լայնածավալ շինաշխատանքներ կլինեն. վագրերի ազատավանդակը կկիսվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

վագր

Երևանի կենդանաբանական այգում գարնանը նախատեսվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այս մասին նշված է կենդանաբնական այգու ֆեյսբուքյան էջում:

Մինչ այդ շարունակվում են ընթանալ վագրերի ազատավանդակի շինարարական աշխատանքները. ազատավանդակը կիսվում է երկու մասի, որի մասին նշեց տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանն աշխատակազմի հետ շաբաթական հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը նաև քննարկվեցին մի շարք հարցեր՝ կապված կենդանիների ձմեռանոցների և ջեռուցման հետ. ազատավանդակներում առկա են ջեռուցվող փակ շինություններ:

--00—ԼՄ