Հայ ժողովուրդն ամբողջությամբ հայտնվել է գերության մեջ՝ Նիկոլ Փաշինյանի արյունոտ ճիրաններում․Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

edgar-ghazaryan-e1661267458748

Երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ապահովվել անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարության իրագործումը և Հայաստան վերադարձնել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, փոխարենը նրան հաջողվեց խախտել նույն հայտարարությունը և ադրբեջանական գերության մեջ թողնել ևս 120.000 հայերի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«Իրականում, հայ ժողովուրդն ամբողջությամբ է հայտնվել գերության մեջ` հայրենիքի գողի և մեր պատմական թշնամու` Նիկոլ Փաշինյանի արյունոտ ճիրաններում։

Գերությունից հնարավոր է ազատվել ազգային ազատագրական պայքարի միջոցով»,- գրել է նա։

--00—ՅՄ