Արդարադատության նախկին փոխնախարարը՝ Ներքին գործերի նոր նախարարի տեղակալ 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

․

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արփինե Սարգսյանին ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված էր Փաշինյանի որոշման մեջ։

--00--ԱՀ