Պարեկները Գյումրիում կանգնեցրել են «ՎԱԶ-2107»-ը. 23-ամյա վարորդը հայտնել է, որ իր մոտ թմրանյութ կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

․

Հունվարի 4-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք:

Ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Վարդանանց հրապարակում նրանք կանգնեցրել էին «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա: 23-ամյա վարորդը պարեկներին հայտնել է, որ իր մոտ թմրամիջոց կա:

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական կասկածանքով երիտասարդը հրավիրվեց ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ էլ իրավապահների պահանջով ներկայացրեց թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված: Նրա հայտնածով՝ ներկայացվածը մարիխուանա է, որը պատրաստել էր վայրաճ թփերից:

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

--00--ԱՀ