Երևանում բախվել են BMW-ն ու Chevrolet-ը, BMW-ն տապալել է երկաթե սյունը, բախվել ծառին․կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Screenshot 2023-01-10 192345

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Տնակ» արագ սննդի կետի դիմաց, բախվել են  BMW և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բաժանարար ճանապարհին տեղադրված երկաթե սյունն ու առաջ ընթանալով՝ բախվել ծառին։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպոտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարոդների և վիրավորների ինքնությունը։

--00—ՅՄ