Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսի հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա խաղին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

photo_2023-01-11_12-22-32

Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը սուրբծննդյան ընդունելության շրջանակներում ընդունել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լույս TV»-ի հիմնադիր Արամ Քուրանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայից տարածված հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունն արքեպիսկոպոս Մաշալյանին հրավիրել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում 2024թ․ մարտի 25-ին Երևանում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը և նրան է նվիրել Թուքիայի ազգային հավաքականի մարզահագուստ։

Մուրադ Աքսուն ու ֆեդերացիայի կառավարման և գործադիր խորհրդի անդամ Ալի Դյուշմեզը  Սուրբ ծնունդի կապակցությամբ շնորհավորել են պատրիարքին և հայ համայնքին։

--00—ՅՄ