Լուրջ ահազանգ՝ վարչապետին․ փնթի աշխատաոճով հեղինակազրկում են իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Իշխանությունն այսօր շատ մեծ թերություն ունի․ դա փնթի աշխատաոճն է։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Հանրային խորհրդի անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։

«Նրանք մի գործ են նախաձեռնում, հրապարակում, հետո պարզվում է՝ սխալ ծանուցագիր, սևագրություն կամ նախագիծ էր, այսինքն՝ քայլը, որ պետք է արվի, նախապես չի դրվում հանրային քննարկման, չի գտնվում այն բանալին, որի հետ համամիտ կլինի հասարակությունը։ Դրա հասարակական ընդվզումը բերում է նրան, որ ասվի, թե սևագիր էր, նախագիծ էր և այլն։ Լավ նշան չէ»,- ասել է Բախշյանը։ 

Նրա համոզմամբ՝ ՀՀ վարչապետի համար լուրջ ահազանգ է, որը պետք է հարցնի՝ ինչպե՞ս եք հրապարակում ինչ-որ քայլի մասին, որից հետո հրաժարվում եք։ Սա հեղինակազրկում է իշխանությանը, - կարծում է Բախշյանը։
Շարունակությունը՝ տեսանյութում։