Ադրբեջանական արգելքի պատճառով Արցախում շարունակվում են էլեկտրամատակարարման լայնածավալ անջատումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

f60dd7163c277e_60dd7163c27bf.thumb_

Ադրբեջանական արգելքի պատճառով Արցախում շարունակվում են էլեկտրամատակարարման լայնածավալ անջատումները։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ադրբեջանական կողմը շարունակում է արգելել Արցախի մասնագետների մուտքը իրենց վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Բերձոր հատված, որտեղ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին տեղի է ունեցել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վթար։

Ադրբեջանական ապակառուցողական վարքի պատճառով վթարավերականգնողական աշխատանքների կատարման անհնարինությունը հանգեցրել է Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հովհարային անջատումների, որոնք շարունակվում են մինչ այս պահը:

--00—ՅՄ