Էրդողանի կուսակցությունը պարտվում է Մերսինում և Հաթայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

էրդողան

Թուրքական «ORC» վիճակագրական-հետազոտական ընկերությունը հրապարակել է գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ 2023-ի հունվարին Մերսինում և Հաթայում անցկացված սոցհարցման արդյունքները։ Ըստ այդմ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը կրկին ձայներ է կորցնում, գրում է ermenihaber.am-ը։

Մերսինում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությունը հավաքել է 29․7%, իսկ «Արդարություն և զարգացումը»՝ 23․1%։ Երրորդ տեղում ընդդիմադիր «Լավ» (İYİ Parti) կուսակցությունն է (21․5%): Վերջինիս հաջորդում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) (13․2%): Իսկ հնգյակը 8%-ով եզրափակում է «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP)։

Սոցհարցման արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Ազգ» դաշինքը (Millet İttifakı) ստացել է ձայների 51․2%-ը, իսկ իշխող ԱԶԿ-ի և կոալիցիոն գործընկեր ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքը (Cumhur İttifakı)՝ 31․8%-ը։

Հաթայում քեմալականների «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությունը ստացել է ձայների 32%-ը՝ գլխավորելով կուսակցությունների հնգյակը։ Երկրորդ տեղում «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է (30%): Այնուհետև հաջորդում են «Լավ» (14․7%) և «Ժողովուրդների դեմոկրատական» (9․8%) կուսակցությունները։

Դաշինքների դեպքում պատկերն այսպիսին է․ «Ազգ»՝ 44․7%, «Ժողովուրդ»՝ 39․6%։ 

--00—ԼՄ