Բնական է՝ մեզ հայրենիքից զրկած իշխանությունը ընդդիմադիրներին էլ մանդատից կզրկի․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Ի

Այն իշխանությունը, ով մեզ զրկել է մեր հայրենիքի մի մասից, ում գործունեության արդյունքում շուրջ հինգ հազար հայ մարդ զրկվել է կյանքից, այն իշխանությունը, ով սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը, այն իշխանությունը, ով կալանավորում է ընտրված համայքի ղեկավարներին, շրջափակում դատարանները, համակարգից հեռացնում իրենց պատվեր չկատարող դատավորներին, բնական է, որ փորձելու է նաև մանդատից զրկել ընդդիմադիր պատգամավորներին։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Աժ նախկին նախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իշխող ուժի կողմից իրեն պատգամավորական մանդատից զրկելու թեմային։

«Սա ոչ թե իրավական, այլ քաղաքական հաշվեհարդար է։ Վստահեցնում եմ՝ մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Նաև վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ մանդատով, թե առանց դրա` շարունակելու ենք պայքարը հանուն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի։ Եվ ամեն ինչ անելու ենք այս հայրենադավ իշխանություններից ազատվելու համար», - ասաց Սաղաթելյանը:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ