Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

325420232_523466142927822_915419363109873831_n

Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։

Նիստի շրջանակներում քննարկվել է Սահմանադրական կարգի հիմունքներում առաջարկվող փոփոխությունը, մասնավորապես` Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական կարգի հիմքը «սոցիալական շուկայական տնտեսություն»-ից «շուկայական տնտեսության» փոխարինելու առաջարկը։

Բովանդակալից քննարկումից հետո՝ հարցը դրվել է քվեարկության, և Խորհրդի կողմից առաջարկը չի ընդունվել։

Որպես օրակարագային երկրորդ հարց քննարկվել է Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելու մասին առաջարկը։

Խորհուրդը որոշել է ամփոփիչ ելույթների ներկայացումը և հարցի քվեարկությունն իրականացնել հաջորդ նիստին։

--00—ՅՄ