Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները կքննարկեն աշխարհում հացահատիկի արդար բաշխման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

․

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկվայում հանդիպում կունենան՝ քննարկելու աշխարհում հացահատիկի արդար բաշխման հարցը՝ պարենային ճգնաժամը կանխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պաշտոնյաների, համապատասխան կազմակերպությունների ռուս խոշոր արտահանողների, իրանցի և թուրք ներմուծողների մասնակցությամբ:

Նշվում է, որ հանդիպմանը կքննարկվեն հացահատիկի մատակարարման հետ կապված խնդիրներն ու խոչընդոտները, այդ թվում՝ բանկային, ֆինանսական, լոգիստիկ և մաքսային հարցեր։

--00--ԱՀ