Մանուէլ Պետրոսյանը Հայաստանի շախմատի առաջնության առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

1101697

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնությունում ավարտվեցին երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մրցաշարի երկրորդ տուրում միավորը կիսեցին Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց գործող չեմպիոն Մանուէլ Պետրոսյանը, այս անգամ հաղթելով Սարգիս Սարգսյանին: Հաղթանակ տոնեցին նաև Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հաբոկյանը:

Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է, ով 2 հնարավորից ունի 2 միավոր: 1,5-կանա միավոր ունեն Արամ Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը:

Առաջնության երրորդ տուրը կկայանա հունվարի 15-ին և կմեկնարկի 15:00-ին։

--00—ՅՄ