Արայիկ Հարությունյանը նույնպես հրաժարական կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Capture
24News-ի տեղեկությունների համաձայն, առաջիկա օրերին հնարավոր է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Մեր աղբյուրները պնդում են, որ նա առաջարկել է հրաժարական տալ նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանին, սակայն վերջինս հրաժարվել է՝ առաջարկելով իրեն հրամանով պաշտոնանկ անել։

Հարությունյանը պնդել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են նոր ընտրություններ և նոր դեմքեր, որոնք կարող են շարունակել գործընթացը։

Հավելենք, որ Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու հրամանը կլինի առաջիկա երկու օրվա ընթացքում։

--00—ՅՄ