«F-16»-երի գնման գործընթացը դրական տեղաշարժ ունի․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

disisleri_bakani_mevlut_cavusoglu_aa_1967615_2

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ-ից «F-16»-երի գնման մասին տրվող հարցերին, թուրք-հունական, ինչպես նաև երկու երկրների միջև առկա հարաբերություններին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նախարարը, հիշեցնելով, որ հունվարի 17-18-ն այցելելու է ԱՄՆ, ասել է, որ զենքի ձեռքբերման շուրջ քննարկումներն ավարտվել են, և պետդեպի միջնորդությամբ ոչ պաշտոնական ձևով այն տրվել է Կոնգրեսին։

«Բոլոր մակարդակներում համաձայնությունն ապահովված է և հատկապես շատ է շեշտվում այն հանգամանքը, որ սա ոչ միայն Թուրքիայի, այլև ՆԱՏՕ-ի համար է կարևոր: Այստեղ, իհարկե, կամքն իշխանությանն է: Եթե իշխանությունը հաստատուն մնա այս գործընթացում, ոչ մի խնդիր էլ չի լինի»,- նշել է Չավուշօղլուն:

Անդրադառնալով թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությանը՝ նա հայտնել է, որ կողմերի միջև հավասարակշռությունը սկսում է խախտվել, և դա նկատելի է նաև Կիպրոսի թուրքական և հույնական հատվածների միջև:

Նախարարն ընդգծել է հարցի վերաբերյալ դաշնակից ԱՄՆ-ի ուշադրության կարևորությունը և ավելացրել, որ Թուրքիային չի հետաքրքրում՝ ով ում ինչ զենք է վաճառում, կարևորն այն է, թե Թուրքիայի շահերի պաշտպանության համար ինչպիսի քայլեր են արվում:

--00—ՅՄ