Մեխի գլո՞ւխ է իշխանությունը, եթե 120 հազար հայերին թողել է Ադրբեջանի և Ռուսաստանի տիրույթում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Մեխի գլո՞ւխ է իշխանությունը, եթե 120 հազար հայերին թողել է Ադրբեջանի և Ռուսաստանի տիրույթում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանի համոզմամբ, Հայաստանն իրավունք չունի միայնակ թողել իր հայրենակիցներին, իր ազգաբնակչությանը։ Ըստ նրա՝ ճիշտ է, պատերազմում կրած պարտության պատճառով Հայաստանը դուրս է մղվել գործընթացից, բայց, այնուամենայնիվ, նա պետք է փորձի նոր իրողություններում գործոն դառնալ ու աջակցել արցախցիներին։

Բանախոսի պնդմամբ, Փաշինյանը ընտրել է կարգավորման Արևմտյան պլանը՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում, և պարզ չի, թե Ուկրաինական պատերազմի խորացման պայմաններում ինչ ողբերգական իրադարձություններ կարող են լինել։

--00—ԱՊ