Էրդողանը արևմտահայերենով ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիթերյան պաշտոնական էջում արևմտահայերեն գրառում է արել՝ ցավակցական ուղերձ հղելով Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապացությամբ։ Էրդողանը գրել է.

«Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտնիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն»։

Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապացությամբ գրառում էր արել նաև սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը՝ Էրդողանի գրառումը կապելով նախընտրական շրջանի հետ։

«Ի դեպ, քիչ առաջ «Թվիթեր»-ում աչքովս ընկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերենով գրառումը, որում նա ցավակցում էր «իր հայ քաղաքացիներին»: Հիշեցնեմ, որ մեր հարևան երկրում նախընտրական շրջան է»,-գրել է պատգամավորը: