ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը Բաքու ավարտվել է մեկ հանդիպմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

timthumb (2)

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ավարտել է այցը Բաքու։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում։

«1990 թվականի սև հունվարի իրադարձությունների հիշատակման օրն ավարտում եմ իմ 3-րդ այցը Բաքու:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել ենք ՆԱՏՕ-ի համագործակցությունը, Լաչինի միջանցքում իրավիճակը, այդ թվում՝ հումանիտար մտահոգությունները, տարածաշրջանային կայունությունը։

Առանցքային է վերսկսել բանակցություններն ու կարգավորման գործընթացը»,-գրել է նա։

--00—ՅՄ