Ստեփանակերտում վաղվանից հովհարային անջատումներ կլինեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

9588977_0_84_1600_984_19

Ստեփանակերտ քաղաքում ս․թ․ հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչոյւրը 3 ժամ տևողությամբ։ Այս մասին հայտնում է Արցախէներգո ՓԲԸ-ն։

Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։ Քիչ անց կհրապարակենք հովհարային անջատումների ժամանակացույցը՝ ըստ խմբերի։

--00—ԶՀ