Բայդենի վարչակազմը պետք է միջոցներ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Փորթեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Screenshot 2023-01-21 121550

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի ժողովում քննարկվել է Արցախի Հանրապետության 40-օրյա շրջափակման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Արցախի բնակչությանը ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումն ապահովելու անհրաժեշտության հարցը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մեկժամյա ժողովին մասնակցել են ԱՄՆ Ջորջիա նահանգի Իրվին շրջանի կոնգրեսական Քեթի Փորթերը և Հայ դատի հանձնախմբի անդամները։ Հանդիպման առիթն էր՝ տեղեկացնելու կոնգրեսական Փորթերին Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի լկտի ագրեսիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հրատապ անհրաժեշտության մասին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ