Արցախում կտրոնների տրամադրման կետերը ֆիքսված ժամանակահատվածով դադարեցնելու են իրենց աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

326245413_1130743184254832_91493165098097617_n

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն տեղեկացնում է, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման գործընթացը սպասարկման կետերում շարունակվում է:

Տրամադրումն իրականացվում է բոլոր սպասարկման կետերում ու շարունակվելու է մինչև չորեքշաբթի օրը ներառյալ (այդ թվում նաև ոչ աշխատանքային օրերը՝ շաբաթ և կիրակի):

ֆվգդվգդվդվ

Հիշեցնում ենք, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման սպասարկման կետերը, պայմանավորված  էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներով, ֆիքսված ժամանակահատվածով (ք. Ստեփանակերտ՝ 3 ժամ, շրջկենտրոններ՝ 2 ժամ) դադարեցնելու են իրենց աշխատանքը:

--00—ՅՄ