Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

․

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: 65-ամյա մասնագետն այցելել է ՀՖՖՏեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ենթակառուցվածքներին: ՀՖՖնախագահ Արմեն Մելիքբեկյանը Պետրակովին նվիրել է ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ:  

Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։
Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքայինհավաքականներ։

Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայիառաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգայինհավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկաններիառաջնության չեմպիոն։

--00--ՀԱ