Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին վթարի է ենթարկվել վրացական խորհրդարանի հայազգի պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1

Հունվարի 21-ին Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին վթարի է ենթարկվել Ախալքալաք Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքի պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Սամվել Մանուկյանը։ Նրան վիրահատում են Թբիլիսիի կլինիկաներից մեկում, կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է jnews.ge-ն:

Ըստ աղբյուրի՝ Սամվել Մանուկյանը այսօր՝ հունվարի 21-ի կեսօրին, մենակ երթևեկել է Թբիլիսի-Ծալկա ճանապարհով, անհասկանալի պատճառներով կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից և բախվել քարերին։ Նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց։ Հետազոտությունից հետո սկսվել է վիրահատությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

--00—ԼՄ