Ադրբեջանը պահանջել է պատժել թենիսիստ Կարեն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

․

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան նամակ է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիա՝ հայազգի Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովի դեմ, ով հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության «Մեծ սաղավարտի» մրցաշարում հայազգի Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը, որը հունվարի 20-ին տղամարդկանց պայքարում հասել է 1/16 եզրափակիչ, «տհաճ արարքով» ուշադրություն է գրավել։ Ամերիկացի մրցակից Ֆրենսիս Տիաֆոյին 3:1 հաշվով հաղթելուց հետո Խաչանովը տեսախցիկի օբյեկտիվին գրել է․ «Շարունակիր հավատալ մինչև վերջ, Արցա՛խ, ամո՛ւր մնա» բառերը։

«Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտում է այս միջադեպը և նման իրավիճակի կրկնությունից խուսափելու համար խնդրում է պատժել թենիսիստին (Խաչանովին) և ավելի խիստ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման միջադեպերը կանխելու համար»,- ասվում է հայտարարությունում։

--00--ԱՀ