Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

16334411456505

Ողջունում ենք Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը։ Առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդմանը։

--00—ՅՄ