Տոնածառի և Եվրատեսիլի փող կա, բայց բանակի և զինվորի համար չկա, Փաշինյանը նոր դագաղներ է բերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Տոնածառի և Եվրատեսիլի փող կա, բայց բանակի և զինվորի համար չկա, Փաշինյանը նոր դագաղներ է բերում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովի համոզմամբ, Հայաստանն ՀՀԿ-ի օրոք տարածաշրջանային գործոն էր, իսկ Փաշինյանի օրոք փոխակերպվել է «պոլի շորի», որը նույնիսկ իր անվտանգությունը չի կարողանում ապահովել։

Բանախոսի կարծիքով, Փաշինյանը իր որևէ խոստում չի պահել, խոստացել էր խաղաղություն, բայց նոր մահեր բերեց, խոստացավ հպարտ քաղաքացի, բայց ստորացրեց մարդկանց։ Ըստ Շարմազանովի՝ Հայաստանն ունի երեք սպառնալիք՝ Թուրքիան, Ադրբեջանը և Նիկոլ Փաշինյանը։

--00—ԱՊ