«Լացիոյի» մարզական տնօրենը հերքել է լուրը, թե հետաքրքրված են Սպերցյանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

նկար

«Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեն մեկնաբանել է լուրը, թե ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով։

««Լացիոն» հետաքրքրվա՞ծ է Սպերցյանի ծառայություններով. դա սուտ է։ Մենք երբեք չենք հետաքրքրվել նրանով»,- Sport24-ին ասել է Տարեն:

--00—ԼՄ